Рубрика: Պատմություն

ՄՐՑՈՒՅԹԻ  ՀԱՐՑԱՇԱՐ

1. Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետություններն ու ցեղերն։

Ասորեստանը,Կիմերները:

2. Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։

Բեհիսթունի արձանագրություն, Աքեմենյան արքա Դարեհ Ա հրամանով մ.թ.ա. 523-521 թվականներին Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն) տեքստ։ Գտնվում է Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտ։ Ըստ նշանակության՝ Աքեմենյան Պարսկաստանի դարաշրջանին պատկանող մինչ այժմ գտնված ամենակարևոր արձանագրությունն է։ Վերծանվել է XIX դարի 30-40-ական թվականներին անգլիացի գիտնական Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոնի կողմից։

3․Ի՞նչ գիտե՞ք Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում)։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։

Սալամինի ճակատամարտ — ծովամարտ հույների և պարսիկների նավատորմերի միջև հույն-պարսկական պատերազմների ժամանակ՝ մ.թ.ա. 480 թվականին, Աթենքից ոչ հեռու, Սալամին կղզու մոտ՝ Էգեյան ծովի Սարոնիկոս ծովածոցում։

Մարտին նախորդում են մի շարք իրադարձություններ, որոնք էապես ազդում են պատերազմի հետագա ընթացքի վրա։ Պարսիկների բանակը գրավում և ավերում է Աթենքը։

5․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։

Արտաշեսը Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, Սելևկյան պետությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց հայկական հողերը:

6․ Ի՞նչ գիտեք Արտաշես 1-ինի հողային բարեփոխման մասին։

Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:

7․

Կնքվել է Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծի և Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի միջև մ.թ.ա. 94 թ-ին։ Հնարավոր է նաև, որ հայ-պոնտական դաշինքը կնքվել է մ.թ.ա. 92 կամ մ.թ.ա. 91-ին, այն բանից հետո, երբ մ.թ.ա. 92-ին Հռոմի և Պարթևաստանի ներկայացուցիչները հանդիպել են Եփրատի ափին և, ըստ ուսումնասիրողների, համաձայնության եկել, որ Եփրատը դառնա երկու տերությունների սահման։
Հայ-պոնտական դաշինքը, որի պայմաններից միայն մեկն է հաղորդում հռոմեական պատմագիր Հուստինոսը (համատեղ ուժերով նվաճած երկրների տարածքն անցնելու էր Միհրդատ VI-ին, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Տիգրան Բ-ին), ըստ երևույթին պարունակել է փոխապահովության, միմյանց վրա չհարձակվելու պայման, գործողությունների ազատություն է տվել Տիգրան Բ-ին՝ հարավում, հյուսիսում և արևելքում, Միհրդատ VI-ին՝ արևմուտքում և հյուսիսում։ Դաշինքն ամրապնդվել է քաղաքական (դինաստիական) ամուսնությամբ․ ըստ հունա-հռոմեական հեղինակների՝ Տիգրան Բ ամուսնացել է Միհրդատ VI-ի դուստր Կլեոպատրայի հետ (Մովսես Խորենացին Միհրդատ VI Պոնտացուն համարում է Տիգրանի քրոջ ամուսինը)։ Հայ-պոնտական դաշինքի կնքումից հետո Միհրդատ VI Պոնտացին պատերազմել է Հռոմի դեմ՝ նրան Փոքր Ասիայից, Հունաստանից և Մակեդոնիայից վտարելու նպատակով, իսկ Տիգրան Բ վերամիավորել է հայկական բոլոր հողերը (բացի Փոքր Հայքից), պարտության մատնել պարթևներին, գրավել Ատրպատականը, Ասորիքը, Պաղեստինը և, ստեղծել հսկայածավալ տերություն։ Մ.թ.ա. 66-ին, Միհրդատ VI Պոնտացուն կասկածելով իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, Տիգրան Բ խզել է հայ-պոնտական դաշինք։

8․ Պոմպեոսը ինչպե՞ս կարողացավ առանց դիմադրության հանդիպելու հաղթել Տիգրան Մեծին։

Ք․ ա․ 66թ․ Պոմպեոսը հաղթեց Տիգրան Մեծի դաշնակից Պոնտոսին։ Տիգրան Մեծը հաղթեց պարթևներին, սակայն մնաց մենակ Հռոմի ու Պարթևստանի դեմ։ Տիգրան Մեծը որոշեց չպատերազմել։ Արտաշատի հաշտության պայմանագիրը կնքվել է Ք․ ա․ 66 թ․-ին Տիգրան Մեծի և Պոմպեոսի միջև։ Տիգրան Մեծը հրաժարվեց նվաճումներից։ Մեծ Հայքը ճանաչվեց հռոմեացիների բարեկամ և դաշնակից։

9․Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

  • Պատրիկները Հռոմի լիիրավ քաղաքացիներ էին: Նրանք իրավահավասար էին և պետության նկատմամբ ունեին հավասար պարտավորություններ:Պլեբեյները նրանք են, ովքեր եկել էին Հռոմ ուրիշ տեղից և Պատրիկները նրանց սկսեցին անվանել Պլեբեյներ:
    Պատրիկների և Պլեբեյների աստիճանական միավորմամբ կազմավորվեց միասնական հռոմեական ժողովուրդը:

10․Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

11․ Ի՞նչ նմանություններ կան Տիբերիոսի հողային օրինագծի և Արտաշես 1-ինի հողային բարեփոխման միջև։

Տիբերիոսը հողային օրինագծով յուրաքանչյուր ցանկացողի տրամադրվում էր հողակտոր, քանի որ հարուստները սեփականեցրել էին հողերը և չեին ուզում դրանք վերադարձնել, իսկ Արտաշեսի բարեփոխումներով սահմանաքարեր էին դրվում հողակտորների միջև, որ հարուստները համայնքների հողակտորները չվերցնեին։

12․ Հռոմը և Կարթագենը ինչո՞ւ էին միմյանց դեմ պայքարում, և ո՞վ հաղթեց այդ պայքարում։

13․

Տեղի է ունեցել 54-53 թվականներին՝ հիմնականում Միջագետքի տարածքում։

Տիգրան Մեծի մահից հետո գահ բարձրացավ Արտավազդ Բ-ն՝ միջազգային ծանր իրավիճակում, քանի որ նոր պայքար էր հասունանում Հռոմեական հանրապետության և Պարթևստանի միջև։ Քանի որ Տիգրան Մեծի կողմից Արտաշատում մ․թ․ա․ 66 թվականին կնքված հայ-հռոմեական պայմանագրով Արտաշեսյանների թագավորությունը հռչակվել էր «Հռոմի դաշնակից և բարեկամ», Արտավազդը պարտավոր էր ռազմական հակամարտության ժամանակ օժանդակել Հռոմին, սակայն նա ավելի շատ հակված էր Պարթևստանի կողմը։ Մարկոս Կրասսոսի Արևելք գալուց հետո Արտավազդը գնաց նրա հետ բանակցելու և խոստացավ տրամադրել 16 հազարանոց հեծելազոր և 24 հազարանոց հետևակ, ընդհանուր՝ 40 հազարանոց բանակ։ Նա նաև հռոմեական եռապետին առաջարկեց արշավել Հայկական լեռնաշխարհի հարավով, որպեսզի այդպիսով կարողանա ապահովել հայոց սահմանների պաշտպանությունը, սակայն նա մերժում է ստանում։

14․ Ի՞նչ գիտեք Հռոմի Առաջին եռապետության մասին։

Առաջին եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 60-ին՝ Հուլիոս Կեսարի, Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի միջև կայացած համաձայնությամբ։ Նրանք միմյանց և կողմնակիցների միջև բաժանել են պետական պաշտոններն ու նահանգների կառավարումը, հենվել լեգիոնների ուժի, պոպուլյարների, հեծյալների և նոբիլիտետի աջակցության վրա։ Կազմալուծվել է մ.թ.ա. 53-ին՝ Կրասոսի մահից հետո և Կեսարի ու Պոմպեոսի հարաբերությունների սրման հետևանքով։ Երկրորդ եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 43-ին և ունեցել պաշտոնական բնույթ։ Նրա կազմի մեջ մտել են Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։ Կազմալուծվել է մ.թ.ա. 36-ին։

15․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը։

Հայերը դաշինք են կնքում պարթևների հետ և Հռանդեայի ճակատմարտում պարտության մատնում հռոմեացիներին

16․ Ներկայացրե՛ք 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։

226 թվականին հռչակվել է արքայից արքա։ Սասանյաններն իրենց համարել են Աքեմենյանների հաջորդները և նպատակ են ունեցել վերականգնել հին պարսկական աշխարհակալությունը, սկզբից և անհաշտ դիրք են բռնել Հայաստանի նկատմամբ։ Հայ Արշակունիներն իրենց հերթին նրանց համարել են դինաստիական հակառակորդներ։ Ըստ Ագաթանգեղոսի` Հայոց արքա Խոսրով Մեծը Արտավան V-ի պարտությունից հետո բազմիցս արշավել է Սասանյանների դեմ և շուրջ տասը տարի պայքարել պարթև Արշակունիների տիրապետությունը վերականգնելու համար։

17․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

շակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։

18․ Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։

Զորանամակը Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակն է։

19․ Ներկայացրե՛ք Հայաստանի և Բաբելոնի միջև առևտուրը ըստ Հերոդոտոսի։

20․ Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։

տարբեր արհեստներով դրանք էին՝ դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, քարագործությունը, փայտամշակումը և այլն: Զարգացած էին նաև կաշեգործությունը, մանածագործությունը, գորգագործությունը և այլն:

Рубрика: Պատմություն

Պատմության խաղ-մրցույթ

  1. Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետություններն։ 

Ասորեստանը

  1. 11․ Ի՞նչ նմանություններ կան Տիբերիոսի հողային օրինագծի և Արտաշես 1-ինի հողային բարեփոխման միջև։ 
  2. Տիբերիոսը հողային օրինագծով յուրաքանչյուր ցանկացողի տրամադրվում էր հողակտոր, քանի որ հարուստները սեփականեցրել էին հողերը և չեին ուզում դրանք վերադարձնել, իսկ Արտաշեսի բարեփոխումներով սահմանաքարեր էին դրվում հողակտորների միջև, որ հարուստները համայնքների հողակտորները չվերցնեին։

18․ Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։ 

Զորանամակը Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակն է։

Рубрика: Պատմություն

Մայիսի 2-5

ատրաստվե՛ք ներկայացնել՝

Թեմա՝ Հին Հայաստանի բանակը և տնտեսությունը։/ դասագիրք էջ 135-139/

Հին Հայաստանի բնակչությունը և քաղաքները։ / դասագիրք էջ 143-147/

Տե՛ս նաև՝ https://www.youtube.com/watch?v=JZI8p7mKfx4

Կատարե՛ք առաջադրանքները։

  1.  Վանի թագավորության զորքը ինչքա՞ն էր և ի՞նչ զորատեսակներից էր կազմված։

Վանի Թագավորության զորքը350հազար էր:Հեծելեզորներից

  1.  Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։

Զորանամակը Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ է։

Մեզ է հասել կարևորագույն մի պատմական փաստաթուղթ՝ Զորանամակը, որը հստակ նկարագրում ու թվում է Հին Հայաստանի զորքը, դրա թվակազմը և կազմակերպչական առանձնահատկությունները։ Այս փաստաթուղթն իրենից ներկայացնում էր 4 մասի բաժանված աղյուսակ՝ համաձայն Մեծ Հայքի 4 զորավարությունների՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դարպասների։ Յուրաքանչյուր զորավարություն կազմված էր 21-22 նախարարություններից, և փաստաթղթում նշված էր դրանցից յուրաքանչյուրի զինված ուժերի քանակը։

  1. Ի՞նչ ճյուղերից էր բաղկացած Հին Հայաստանի գյուղատնտեսությունը։

Այգեգործություն,այգեմշակում,ծառեմշակում,անասնապան:

  1. Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։

տարբեր արհեստներով դրանք էին՝ դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, քարագործությունը, փայտամշակումը և այլն: Զարգացած էին նաև կաշեգործությունը, մանածագործությունը, գորգագործությունը և այլն:

  1. Ի՞նչ նշանակություն ուներ ներքին ու արտաքին առևտուրը Հին Հայաստանում։

Առևտուրը Տնտեսության զարգացման համար կարևոր նշանակությու ուներ:

  1.  Ի՞նչ նշանավոր քաղաքներ գիտեք։ 

Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը և Տիգրանակերտը։

Рубрика: Պատմություն

Ապրիլի 25-28

Պատրասվե՛ք դասին՝

1․ Տրդատ 3-րդի գահակալությունը։

2․ Պետական կառավարման համակարգը։ /դասագիրք՝ էջ 128-135/

Կատարե՛լ առաջադրանքները՝

1․ Տրդատ 3-րդը ե՞րբ դարձավ Հայոց թագավոր, և ինչո՞ւ բանտարկեց Գրիգոր Պարթևին։

276-ին, երբ պարսից Վռամ թագավորը գրավել է Մեծ Հայքի զգալի տարածքներ, Գրիգոր Պարթևը Տրդատ Գ Մեծի հետ գտնվում էր Հռոմեական կայսրությունում։ 287-ին վերադառնալով Հայոց գահին՝ Տրդատ Գ Մեծը, ի նշան հաղթության, Եկեղյաց գավառի Երիզա ավանի մոտ՝ Անահիտի մեհյանում գոհության տոնախմբություն է կազմակերպում։ Հայոց թագավորը քրիստոնյա պալատականներին, այդ թվում՝ Գրիգոր Պարթևին (որոնք ազատվել էին կռապաշտ արարողություններից), հրամայում է մասնակցել այդ արարողակարգին ու երկրպագել Աստվածուհի Անահիտին։ Գրիգոր Պարթևը հրաժարվում է մասնակցել այդ արարողակարգին դրա համար էլ Տրդատն, ըստ Ագաթանգեղոսի, որի Պատմությունը Գրիգոր Լուսավորչի վարքի հիմնական սկզբնաղբյուրն է, հրամայում է նրան ենթարկել չարչարանքների՝ հուսալով, որ Գրիգորը, անպայման կուրանա Քրիստոսին ու նրա ուսմունքը։

2․ Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը։

Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը:

3․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

4․ Ի՞նչ գործառույթներ ունեին այդ գործակալությունները։

Рубрика: Պատմություն

Ապրիլի 17-21

Թեմա՝ Մեծ Հայքի թագավորությունը 1-3-րդ դարերում։ Ժամանակ անիշխանության /դասագիրք 124-127/

Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/watch?v=ALPhBdgOqoM

Առաջադրանք՝ 

  1. Արշակունիների իշխանությունը ու՞մ օրոք դարձավ ժառանգական, գրե՛ք դրա նշանակությունը։

Վաղարշ II,Ժառանգությամբ ստացված,

  1. Ներկայացնել 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։

226 թվականին հռչակվել է արքայից արքա։ Սասանյաններն իրենց համարել են Աքեմենյանների հաջորդները և նպատակ են ունեցել վերականգնել հին պարսկական աշխարհակալությունը, սկզբից և անհաշտ դիրք են բռնել Հայաստանի նկատմամբ։ Հայ Արշակունիներն իրենց հերթին նրանց համարել են դինաստիական հակառակորդներ։ Ըստ Ագաթանգեղոսի` Հայոց արքա Խոսրով Մեծը Արտավան V-ի պարտությունից հետո բազմիցս արշավել է Սասանյանների դեմ և շուրջ տասը տարի պայքարել պարթև Արշակունիների տիրապետությունը վերականգնելու համար։

  1. Ովքե՞ր էին Տրդատ արքայազնը և Գրիգոր Պարթևը։
  2. Պարսից մոգերը ի՞նչ քաղաքականություն էին իրականացնում Մեծ Հայքում։
Рубрика: Պատմություն

Ապրիլի 10 -14

Թեմա՝ Քրիստոնեության տարածումը հայաստանում։ Տրդատ 1-ինի գահակալումը։դասագիրք էջ՝ 114-122

Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/watch?v=7MRBK6wbvsQ&t=554s

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

1․ Հայոց ո՞ր թագավորի օրոք Քրիստոնեությունը սկսվեց տարածվել Հայաստանում։

Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի օրոք:

2․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Վաղարշ 1-ին Արշակունին Մեծ հայքի նկատմամբ։

Պարթևական պետությունը վերստին հզորանում է Վաղարշ I թագավորի ժամանակ (52-80)։ Մեծ Հայքի նկատմամբ Վաղարշը շարունակում է Արտավան III-ի քաղաքական գիծը։

3․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը;

4․ Ինչպե՞ս Տրդատ 1-ինը բազմեց հայոց գահին։

Վաղարշ Ա Արշակունին (5180) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք՝ ունենալով հայ ավագանու աջակցությունը։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով սկզբում մեկնում է Հռոմ, ապա հռոմեական զորքերի օգնությամբ վերստին բազմում հայոց գահին։ Հայերի կազմակերպած դավադրության արդյունքում Հռադամիզդը փախչում է Վիրք՝ հոր մոտ և սպանվում վերջինիս կողմից։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր[1]։

Рубрика: Պատմություն

Ապրիլի 3-7

ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ։

1․ Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդ օրոք։

2․ Արտաշեսյան Վերջին գահակալները։ /դասագիրք — էջ 105-112/

Տե՛ս նաև՝ https://www.youtube.com/watch?v=uXgJ4TKz3ns

Կատարել առաջադրանքները՝

  1. Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը։
  1. Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։
  2. Հին հույն պատմիչ Պլուտարքոսը և Դիոն Կասիոսը ի՞նչ վկայություններ ունեն Արտավազդ 2-րդ մասին։

Ք.ա. 36 թ. ամռանը Անտոնիոսը 100-հազարանոց բանակով և երեք հարյուր սայլերի վրա բարձած պաշարողական տեխնիկայով սկսեց իր արշավանքը: Հռոմեական բանակն անցավ Հայաստանի տարածքով, մտավ Տիգրան Մեծի օրոք Հայաստանին ենթակա, իսկ այժմ պարթևներին դաշնակից Ատրպատական: Անտոնիոսը շտապում էր օր առաջ գրավել Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպան, ուստի, պաշարողական մեքենաների համար առանձնացնելով երկու լեգեոն, ինքը հիմնական ուժերով շարժվեց երկրի խորքերը:

  1. Ինչո՞վ է նշանավորվել Արտաշես 2-րդի կառավարումը։

Արտաշես II-ի գահակալումը։Ք․ա 30թ․իր զորքով վերադառնալով Պարթևստանից ՝Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը։Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրապականի արքային և նրա պետութունը միացրեց իր պետությանը։Արտաշես II-ը ջանքեր գործադրեց Հայաստանը վերադարձնելու իր եղբայրներին , սակայն հաջողություն չունեցավ։Արտաշես II-ը օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից ՝ շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը ։Նա հատեց դրամներ՝ իր պատկերով ու «Արքայից արքա»մակագրությամբ ։

  1. Ովքեր էին վերջին Արտաշեսյան գահակալները։

Արտավազդ III

Տիգրան IV և Էրատո

Էրատո

Рубрика: Պատմություն

Մարտի 20-24

Առաջին եռապետությունը։

2․ Քաղաքացիական պատերազմը և Օգոստոսի պրինցիպատը։ /դասագիրք՝ էջ 125-129/

3․ Հռոմեական կայսրության ոսկեդարը։

4․ Տերության բաժանումը և անկումը։ / դասագիրք՝ էջ 130-134/

Դիտե՛ք նաև՝  Հին Հռոմի պատմություն/ Մաս 3

Առաջադրանքներ՝

1․ Ե՞րբ ձևավորվեց Առաջին Եռապետությունը և ովքե՞ր էին Առաջին եռապետերը։

Առաջին Եռապետությունը ձևավորվեց Ք.ա 60թ,Կեսարի ևԿրասոսի հետ,սակայն հետո մնացին Պոմպեոսը և Կեսարը:

2․ Ո՞վ հաղթեց «Քաղաքացիական պատերազմում»։

3․ Ի՞նչ էր պրինցիպատը։

4․ Ինչպե՞ս էր դրսևորվում Հռոմեական ոսկեդարը։

5․ Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը տրոհվեց մասերի։

Արևելքը անհամեմատ զարգացած էր,իսկ Արևմութտքում գերակայում էին գյուղայկան կյանքն ու կենցախը:

Рубрика: Պատմություն

ՆԱԽԱԳԻԾ՝ «ԼՑՆԵՆՔ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ

Ուղղորդող հարցեր՝ 

1․ Ե՞րբ սկսվեցին Հայաստանում դրամներ հատվել։

Ք.ա. 260-201 թթ. Ծոփքի Երվանդունի հայ արքաները՝ Շամը /Սամոս/,Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը արծաթե մետաղադրամներ էին հատում, որոնք հայտնի են որպես ամենավաղ հայկական արքայական դրամներ:

2․ Ի՞նչ նշանակություն ունե՞ր դրամների հատումը Մեծ հայքի համար։

Դրամների ստեղծումը նպաստեց երկրի հետագա զարգացումը, նրա քաղաքական-տնտեսական հզորացմանը Արտաշեսյանների օրոք։

3․ Որտե՞ղ էին  հատվում և ի՞նչ էր պատկերված այդ դրամների վրա։

Հատվում էին Արտաշատում։Դրամների վրա մի կողմից դրոշմված էր արքայի դիմանկարը։

4․ Ներկայացրե՛ք հայտնաբերված մետաղադրամների տեսքն ու պատկերագրությունը։

5․ Ո՞ր թագավորների պատկերով են մետաղադրամներ հայտնաբերվել։

6․Որտեղի՞ց են հայտնաբերվել մետաղադրամները։

7․ Ի՞նչ է գրված մետաղադրամների վրա։