Рубрика: Կենսաբանություն 7

Մայիսի 6-12

Լրացուցիչ առաջադրանքներ, պատասխանել հարցերին

  1. Ներկայացնել թռչունների ձվի կառուցվածքը

Ձվի կենտրոնում գտնվում է դեղնուցը: Դեղնուցի վերին մասում գտնվում է սաղմնային սկավառակը: Դեղնուցն իր մեջ պարունակում է մեծ քանակով սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են սաղմի զարգացման համար: Դեղնուցը ձվի թաղանթին միացած է կախաններով: Դեղնուցն արտաքինից պատված է սպիտակուցով, որը պաշտպանում է սաղմը և հանդիսանում է ջրի պահեստավորված զանգված: Սպիտակուցային մարմինը պատված է սաղմնային՝ ենթակճեպային թաղանթներով:

Սաղմնային թաղանթները ապահովում են սաղմի բնականոն զարգացումը և ծածկված են ձվի հիմնական պաշտպանական, արտաքին ծածկույթով՝ կրային կճեպով: Կճեպը ծակոտկեն է՝ դրանով ապահովելով օդի ներթափանցումը ձվի մեջ: Ձվի բութ մասի և սաղմնային թաղանթների միջև կա օդախորշ:

55.jpg
  1. Ներկայացնել թռչունների կմախքը
  1. Փետուրները ի՞նչ դեր են կատարում թռչունների կյանքի համար։

Փետուրը թռչունների կյանքը, գործունեությունը և կենսունակությունը ապահովող հիմնական օրգանն է: Փետուրները թույլ են տալիս թռչուններին թռչել։ Դա է նրանց յուրահատկությունը։ Բացի այդ պաշտպանում է արտաքին վնասներից։

Рубрика: Կենսաբանություն 7

Հուվարի 22-28

  1. Ինչպե՞ս են բազմանում հիդրոիդ պոլիպները

Հիդրոիդ պոլիպները բազմանում են սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ։ Վերջինս մեծանում է, այնուհետև ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։

  1. Ինչպե՞ս են բազմանում մեդուզաները

եդուզաները բազմանում են սեռական և անսեռ եղանակներով: Նրանք բաժանասեռ են, սեռական բջիջները առաջանում են էկտոդերմում և բերանային անցքից դուրս են մղվում ջրի մեջ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորությունը: Բեղմնավորության արդյունքում ձվաբջջից զարգանում է թարթիչավոր թրթուռ, որը կոչվում է պլանուլա: Այն ամրանում է հատակին և առաջացնում է պոլիպ՝ անսեռ սերունդ: Պոլիպը որոշ ժամանակ բազմանում է բողբոջման եղանակով, իսկ հետո նրանից անջատվում են երիտասարդ մեդուզաները:

zhiznennyj-tsikl-stsifomeduzy-shema.jpg
  1. Ի՞նչ առանձնակատուկություններ ունեն կորալյան պոլիպներըԿորալյան պոլիպները իրենցից ներկայացնում են աղեխորշավորների ամենատարածված դասը: Նրանք վարում են միայն նստակյաց կենսակերպ և մեծամասամբ ներկայացված են գաղութային ձևերով: Նրանք, որպես կանոն, ունեն լավ զարգացած կմախք, որը բաղկացած է կրային աղերից:
    Կորալների գաղութները առաջանում են անսեռ բազմացման արդյունքում, երբ բողբոջը չի անջատվում մայրական օրգանիզմից, այլ մնում է կպած նրան՝ առաջացնելով ծառանման գոյացություն: Գաղութի կազմի մեջ մտնող օրգանիզմները կապված են միմյանց հետ մարմնի խոռոչներով, այսինքն՝ ամբողջ գաղութը ունի ընդհանուր ճյուղավորված մարսողական խոռոչ:
    Կորալյան պոլիպները հիմնականում հանդիպում են արևադարձային ծովերում: Նրանց կմախքները առաջացնում են խութեր, կղզիներ և աթոլներ: Ամենամեծ կորալյան խութերը տեղակայված են Ավստրալիայի արևելյան ափին՝ մոտ 2000 կմ երկարությամբ:
    Կորալյան խութերը լուրջ խոչընդոտ են հանդիսանում նավագնացության համար:
Рубрика: Կենսաբանություն 7

Հունվարի 29-ից փետրվարի 4

  1. Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները

Քորդավորները երկկողմ համաչափությամբ կենդանիներ են։ Ի տարբերություն մյուս կենդանիների նրանք ունեն քորդա (թիկնալար)։

  1. Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։

Այսպիսով՝ իմանալով, որ 33 մետրը դա 34000 մմ դա նշանակում է, որ ամենամեծ քորդավոր կենդանին 30 հազար անգամ ավելի մեծ է քան ամենափոքրը։

  1. Ի՞նչ է քորդան

Քորդան ճկուն լարի նման ձգվում է քորդավորների մարմնի ողջ երկարությամբ։

Рубрика: Կենսաբանություն 7

Լրացուցիչ նոր աշխատանք

  1. Թվարկեք 4- 5  քորդավոր կենդանի

Շնաձուկ, կարմրախայտ, սալամանդրա, տրիտոն, մողես, օձ, արագիլ, ծիծեռնակ, առյուծ, ոզնի։

  1. Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառություն

Նշտարիկի գլխի ստորին մասում գտնվում են բերանային շոշափուկները և նախաբերանային ձագարը, որ տանում է ոչ մեծ բերանային անցք։ Այն շրջապատված է մկանային օղակաձև թաղանթով՝ առագաստով, որը կատարում է միջնորմի դեր բերանային անցքի և լայն ըմպանի միջև։ Այդ թաղանթն առջևի կողմից ծածկված է թարթուն օրգանների ժապավենաձև բարակ ելուստներով, հետևի մասն ունի կարճ շոշափուկներ, որոնք ուղղված են դեպի ըմպանի խոռոչ և խոչընդոտում են խոշոր սննդային մասնիկների ներփաթանցումը։

  1. Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները

Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է նյարդային խողովակը, որը գլխի ծայրում ավելի լայն է: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր:

Рубрика: Կենսաբանություն 7

Մարտի 5-11

Պատասխանել արցերին․

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեգեներացիան

Անձրևորդը ունի մարմնի կորցրած մասերի ինքնավերականգնման հատկություն, որը կոչվում է ռեգեներացիա։

  1. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ
  2. Oրգանիզմները, որոնք ապրելով կենդանիների և բույսերի, մարդու ներքին օրգաններում, սնվելով նրանց հաշվին, կոչվում են մակաբույծներ։
Рубрика: Կենսաբանություն 7

Մարտի 25-31

Լրացուցիչ աշխատանք-պատասխանել հարցերին․

ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ, որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում: 3 տեսակը` իշխանը, սիգը, Սևանի բեղլուն, հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող գետակներում: Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ հաստաճակատներ և այլն: Ձկների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզական որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված է:

Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են: Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ, որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում: 3 տեսակը` իշխանը, սիգը, Սևանի բեղլուն, հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող գետակներում: Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ հաստաճակատներ և այլն: Ձկների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզական որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված է:

Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են: Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

  1. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը
  1. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

 Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից: Հնարավորություն է տալիս նրանց տեղաշարժվել

  1. Ի՞նչ է լողափամփուշտը

Թափանցիկ երկարավուն՝ արծաթափայլ պարկ՝ ձկան մարմնում, որ օդով լցվելու և դատարկվելու միջոցով հնարավոր է դարձնում ջրի մեջ խորասուզվելն ու վեր բարձրանալը:

Рубрика: Կենսաբանություն 7

Ապրիլի 15-21

  1. Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։
  1. Աշխարհում գոյություն ունի ավելի քան 8000 սողունի տեսակ։
  2. Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:
  3. Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:
  4. Օձը կարող է 3 տարի քնել:
  5. Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:
  6. Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:
  7. Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:
  8. Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը դանդաղ է:
  9. Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի:
  10. Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:
  1. Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։

Հայաստանի սողունների ցանկ

Հայաստանում տարածված է սողունների 53 տեսակ։ Հայտնի են կուսածին տեսակներ (օրինակ՝ Հայաստանում տարածված ժայռային մողեսների 4 տեսակները), ձվադրող, ձվակենդանածին ու կենդանածին տեսակներ։

ՀՀ-ում հանդիպում են նաև ջրային կրիաների՝ 2, ցամաքային կրիաների՝ 1, մողեսների՝ 26, կույր օձիկների՝ 1, վիշապների՝ 1, սահնօձերի՝ 18, իժերի՝ 4 տեսակ։

  1. Ներկայացնել սողունների բազմացումը

Գարնանը, երբ եղանակը տաքանում է, սկսվում է սողունների բազմացման շրջանը: Զուգավորման ժամանակ արուն սերմնաբջիջները լցնում է էգի կոյանոցը: Կոյանոցից շարժուն սպերմատոզոիդները ձվատարով բարձրանում և թափանցում են ձվաբջիջների մեջ: Ձվատարներում կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից ձևավորվում է զիգոտ: Զիգոտից սկիզբ է առնում սաղմնավորումը: 

Рубрика: Կենսաբանություն 7

Ապրիլի 29-ից մայիսի 5

  1. Ի՞նչպիսի հիմնական կառուցվածք  և առանձնահատկություններ ունեն թչունները։
  • առջևի վերջույթները վերածվել են թռիչքի թևերի,
  • ունեն իսկական միջնապատով բաժանված քառախորշ սիրտ,
  • մաքուր զարկերակային արյուն,
  • թոքերում շնչառական մեծ մակերես,
  • թեթև ոսկրեր,
  • մարմնի մասնագիտացված արտաքին ծածկույթ՝ փետուրներ:

Թռչունները ունեն չոր մաշկ՝ ծածկված փետուրներով: Համեմատած սողունների՝ թռչունները ունեն լավ զարգացած նյարդային համակարգ:

  1. ՀՀ հանդիպող ի՞նչպիսի թռչուններ գիտեք, որոնք գրանցված են կարմիր գրքում։

ՀՀ հանդիպող թռչուններն են, որոնք գրանցված են կարմիր գրքում՝ Ժայռային մեծ սիտեղ, Լայնակտուց բադ, Լորաճուռակ, Խայտաբադ, Խայտաբղետ նրբագեղիկ, Բալոբան, Բզակտուց, Գանգրափետուր հավալուսն, Գառնանգղ, Գերեզմանարծիվ, Եվրոպական բվիկ, Եվրոպական ճնճղաճուռակ, Թավշաոտ ճուռակ, Թավշաոտ բվիկ, Թշշան կարապ, Կապտափող սոխակ, Կարճամատ ճնճղուկ, Կարմիր ցին, Կամրաթև մագլցող, Կարմրակատար շամփրուկ, Կարմրաոտ բազե, Ձյան ճնճղուկ, Ճչան կարապ, Մարմարյա մրտիմն, Մեծ ձկնկուլ, Մոխրագույն բադ, Մոխրագույն կռունկ, Մոխրագույն սագ, Ֆլամինգո, Օձակեր արծիվ, Քաջահավ, Սևավիզ քարաթռչնակ, Սև փայտփոր, Սև անգղ, Սև ագռավ, Սպիտակափող սոխակ, Սպիտակապոչ արծիվ, Սպիտակագլուխ բադ, Սպիտակագլուխ անգղ, Սապսան, Ծիկապոչ քարաթռչնակ, Ջրարծիվ, Աղավնաբազե, Անդրկովկասյան փասյան

  1. Ի՞նչպես են բազմանում թռչունները

Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր: Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին: Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:

  1. Ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում և բնության մեջ։
Рубрика: Կենսաբանություն 7

Ապրիլի 22-28

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

  1. Երկկենցաղները արտաքին կառուցվածքի ինչ առանձահատկություններ գիտեք

Երկկենցաղների արտաքին տեսքի առանձնահատկություններից է իրենց մաշկը։ Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով ու շատ անգամ այդ լորձը նույնիսկ թունավոր է:

  1. Ներկայացնել Հայաստանում հանդիպող երկկենցաղներին

Հայաստանում տարածված են պոչավոր երկկենցաղների 1 տեսակ՝ փոքրասիական տրիտոն, և անպոչ երկկենցաղների 6 տեսակ՝ սիրիական սխտորագորտ, կանաչ դոդոշ, սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ, փոքրասիական գորտ, լճագորտ։

ՀՀ-ում հանդիպում են 8 տեսակ երկկենցաղներ։ Հանրապետությունում առանձնապես լայն տարածում ունեն լճագորտը , կանաչ դոդոշը;

  1. Ինչպե՞ս են բազմանում երկկենցաղները

Բոլոր երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ:

Երկկենցաղների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են ձկների բազմացման օրգաններին:

առանձնյակը ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

Բազմացման շրջանում սերմնարանները լցվում են թանձր սերմնահեղուկով, որը պարունակում է միլիոնավոր սերմնաբջիջներ: