Рубрика: Без рубрики

Я Себастаци…

_private_var_mobile_Containers_Data_Application_2DEF8218-DC6A-4965-B275-DC8C748442CF_tmp_FAD661B9-0B6C-4DEA-BD18-F8BD31312771_Image

Вся моя семя Себастаци. Мама работала в нашей школе как преподавательница математики и информатики. Мой папа тоже учился в нашей школе. Бабушка уже настоящий Себастаци, потому что она 30 лет работает в нашей школе. Дедушка тоже работал 6 лет. А сестра сейчас учится в нашей школе и она тоже Себастаци. Я очень сильно люблю мою школу.

Рубрика: Без рубрики

Ճամփորդություն դեպի ջրվեժ…

Այսօր մենք դասարանով գնացինք ճամփորդության՝ դեպի ջրվեժ: Այնտեղ մենք տեսանք մի քանի լիճ, նախաճաշեցինք և գնացինք անտառ, որտեղից էլ հավաքեցինք կոճղեր: Հետո տերևներով խաղացինք և շատ նկարներ արեցինք: Մենք շրջան կազմեցինք և մի քանի բանաստեղծություն արտասանեցինք, թղթից, սոսնձից և տերևներից պատրաստեցինք կենդանիներ: Այնտեղ մենք տեսանք շատ տերևներ, ծառեր,գեղեցիկ բնություն և այսքանով մեր ճանփորդությունը ավարտվեց:

Рубрика: Без рубрики

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:

Рубрика: Без рубрики

Լավաշ

Հայաստանում լավաշ հացը հայտնի էր դեռ ավելի քանի երեք հազար տարի առաջ: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որտեղ լավաշ էին թխում:

Լավաշը նուրբ, երկար, մինչև 70 սմ օվալաձև հաց է: Լավաշը իսկական հայկական հաց է, այն թխում էին միմիայն հայ կանայք: Այն թխում են թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև փոսում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:

Ահա թե ինչպես են թխում լավաշը: Նախ գրտնակում են խմորի գնդերը, դարձնում բարակ խմորի թերթեր և գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է:

Լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է, այն կարելի է պահել ավելի քան մեկ տարի: Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով:

Рубрика: Без рубрики

Ճպուռն ու մրջյունը

Աթաբեկ Խնկոյան
Թըռի-վռի մի ճպուռ,
Ողջ ամառը շուռումուռ
Երգեց, ճռաց,
Ճըռճըռաց:
Մին էլ ըհը, ձմեռը
Փռեց իրա թևերը,
Բացեց գորգը սպիտակ,
Դաշտերն առավ ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞րն ասեմ, էլ որը,
Երբ ամեն մի թփի տակ,
Թե սեղան կար, թե օթյակ:
Եկան օրեր ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ լուռումունջ.
Քաղցած փորին էլ ի՞նչ երգ,
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք:
Զընգր-զընգըր դողալով,
Ծանր-ծանր սողալով,
Նա մրջյունին ասում էր,
— Գլխիդ մատաղ, սանամեր,
Մի ճար արա, շունչ առնեմ,
Ցրտից, սովից չմեռնեմ.
Կերակըրիր տաքացրու,
Մինչև գարուն ապրեցրու:
— Ի՞նչ խաբար է, սանիկս,
Զարմանում եմ, ջանիկս.
Չաշխատեցի՞ր ամառը,
Ասա, ի՞նչ էր պատճառը:
— Էդպես բանի, սանամեր,
Էլ ժամանակ ո՞վ ուներ,
Էն խոտերում բուրավետ
Երգում էինք մերոնց հետ
— Ուրեմն` դո՞ւ:
— Այո, ես…
Ողջ ամառը դեն ու դես
Երգում էի մշտապես:
— Երգո՞ւմ էիր, շատ բարի
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա` դու պարի: