Рубрика: Բնագիտություն 6

 Բակտերիաների դերը բնության մեջ

Հարցեր՝

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:

Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ:

  1. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: 

  1. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
  2. Նրանք պաշտպանվում են միջավայրի անբարենպաստ գործոններից, իրենց տարբեր ձևերով, օրինակ՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև:

  1. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

  1. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:

Բակտերիաները համարվում են բարեկամներ, որովհետև նպաստում են  մարդկանց և կենդանիների սննդառությանը, իսկ թշնամիներ են համարվում, որովհետև նրանք թափանցելով մարդու օրգանիզմ, կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ, իչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը և այլն։

  1. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ:

Բակտերիաների մի մասը նպաստում է որոշ բույսերի  աճին և զարգացամանը։ Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին։

Рубрика: Բնագիտություն 6

Մարդու առողջությունը

Առողջություն և առողջ ապրելակերպ

Գրականության հղումը Էջ  146, 147

1.Ո՞րն է օրգանիզմի առողջ վիճակը:

Օրգանիզմի առողջ վիճակը մեկն է, մինչդեռ այդ
վիճակի խաթարումները՝ հիվան դությունները, բազմաթիվ տեսակներ ունեն և կարող են առաջանալ տարբեր պատճառներով:

2.Թվարկե՛ք մարդու առողջ ապրելակերպի մի քանի կանոն:

Սպորտ, չծխել, օգտակար ՍՆՈՒՆԴ

3. Առողջության համար ի՞նչ նշանակության ունի քունը:

Կանոնավոր և բավարար քունը խիստ կարևոր է առողջության համար

Рубрика: Բնագիտություն 6

Շրջակա միջավայրի գործոնները

Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ:

Շրջակա միջավայրի գործոնները

Հարցեր՝

  1. Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:

1. անկենդան գործոններ

2. կենսական գործոններ

3. մարդածին գործոններ

  1. Ինչո՞վ է պայմանավորված Երկրի վրա կենդանի օրգանիզմների տարածումը:

Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ:

  1. Տեսանյութ պատրաստիր շրջակա միջավայրի պահպանության մասին:
Рубрика: Բնագիտություն 6

 Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերԳրականության հղումը

Հարցեր՝

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրը:

Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:

  1. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։

  1. Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:

Կան էկոլոգիական երեք տեսակի գործոններ՝ անկենդան, կենդանի, և մարդածին

  1. Ինչպե՞ս է խոնավությունը ազդում կենդանի օրգանիզմների վրա:

Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում:

  1. Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:

Բոլոր բույսերը օգտագործում են լույսը ֆոտոսինթեզի միջոցով իրենց համար սնունդ պատրաստել: Առանց լույսի չեն լինի բույսեր, և այդպես կվերանան բոլոր կենդանիները, սկսած բուսակերներից: Լույսը նաև ջերմություն է տալիս կենդանի օրգանիզմներին:

Рубрика: Բնագիտություն 6

Անսեռ և սեռական բազմացում

Բազմացումը կարող է լինել անսեռ կամ սեռական: Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:
Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ:

Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ: Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ:
Ծաղկավոր բույսերի սեռական բազմացման օրգանը ծաղիկն է, իսկ վարսանդը և առէջները նրա գլխավոր մասերն են: Որպեսզի ծաղկից առաջանա սերմերով պտուղ, անհրաժեշտ է, որ տեղի ունենա փոշոտում:

Բազմացում

Գրականության հղումը

Հարցեր`

1. Պատրաստել տեսանյութ անսեռ և սեռական բազմացման մասին:

2. Ի՞նչ է բազմացումը:

Կան երկու տեսակի բույսի բազմացում անսեռ և սեռական:Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:

3. Որո՞նք են անսեռ և սեռական բազմացումը:

Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ:

Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ:



4. Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:

5. Ի՞նչ է սպորը:

Մի քանի բուսական օրգանիզմների (մամուռների, սնկերի, պտերների) մանրադիտական սաղմը, որ ծառայում Է ինչպես բազմացման ու տարածման, այնպես Էլ պահպանման նպատակին (օրինակ՝ բակտերիաների սպորները):
2. Սպորավորների դասին պատկանող միաբջիջ պարզագույն կենդանիների սաղմը:

6. Ի՞նչ է փոշոտումը:

Բույսերի բեղմնավորումը փոշոտվելու միջոցով, ծաղկափոշու հատիկների միավորումը վարսանդի սերմնահատիկների հետ:

Рубрика: Բնագիտություն 6

Նյութերի և էներգիայի փոխանակություն

Նյութերի և էներգիայի փոխանակությունը կյանքի պարտադիր պայմանն է: Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետք է ստանան անհրաժեշտ սննդանյութեր: Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:

Գրականության հղումը

Հարցեր՝

1. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:

Օրգանիզմ մտած նյութերը վերամշակվում և վերափոխվում են:
2. Թվարկե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:

ուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:


3. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:

կների արյունատար համակարգով հոսում է թթվածնով աղ քատ արյուն, նյութափոխանակությունը դանդաղ է ընթանում, և քիչ էներգիա է անջատվում: Այն չի ապահովում ձկան մարմնի կայուն ջերմաստիճանը, որի պատճառով էլ այն կախված է շրջակա միջավայրի ջերմաստիճանից: Այսպիսի կենդանիներին անվանում են սառնարյուն կենդանիներ: Սառնարյուն են նաև երկկենցաղները և սողունները: Իսկ տաքարյունությունը հնարավորություն է տվել թռչուններին և կաթնասուններին հեշտությամբ հարմարվելու բնակության ամենատարբեր պայմաններին:

Рубрика: Բնագիտություն 6

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում

Բույսերի և կենդանիների կենսագործունեության արդյունքում առաջանում են նյութեր՝ ջրի ավելցուկ, ածխաթթու գազ, միզանյութ և այլ միացություններ, որոնք նրանց պիտանի չեն, որոշ նյութեր նույնիսկ վնասակար են:

Արտազատություն

Գրականության հղումը

Հարցեր
1. Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը:

Բույսերը ունեն տերևների վրա անցքեր, մազիկներ, որոնցով  իրականացնում խարամների հեռացումը։
2. Որո՞նք են միջատների արտազատության օրգանները:

կան միջատններ որոնք փոխում են իր կաշին և այդ ժամանակ արտազատվում:
3. Ո՞րն է կոչվում արգասիք:

Նյութափոխության ժամանակ առաջացած ոչ պիտանի նյութերը։


4. Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում:

Բույսեր-Կերղև և տերև
կենդանի-Կան կենդաներ որոնք ունեն արտզատության օրգաններ և կան որ ամբողջ մարմնով են արտազատում։

Рубрика: Բնագիտություն 6

Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:
Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են:
Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:
Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուր բջջապատ:
Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:
Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում:
Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:
Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջը բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:
Լրացուցիչ՝ 1. Բջջի կառուցվածքը և Բակտերիաներ

Հարցեր՝

1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:

Ցիտոպլազման և կորիզը:
2. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:

 Կանաչ, նարնջագույն, կարմիր, դեղին և այլ գույների պլաստիդներ:
3.Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:

Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին:

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:

Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Տեսանյութ պատրաստիր:
Դիտեք՝ տեսանյութը

Рубрика: Բնագիտություն 6

Բջջի քիմիական բաղադրությունը

Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն: Բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են, աճում, զարգանում, շնչում և մահանում:
Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը:

Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:
Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից:
Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը: Դրանցից են գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը: Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով:
Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի 30 %-ն ապահովում են ճարպերը: Օրինակ՝ արջերը, ձմեռային երկարատև քուն մտնելով, գոյատևում են կուտակած ճարպերի շնորհիվ: Նուկլեինաթթուները պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները:
Լրացուցիչ տեղեկություններ՝ Բջջի մասին
Գրականության հղումը

Հարցեր՝
1. Ի՞նչ է բջիջը:

Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը:

Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում:


2. Պատմիր բջջի բաղադրության մասին :

Բջջի բաղադրության գրեթե 80% կազմված է ջրից:Բջջիջներըպարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Рубрика: Բնագիտություն 6

Հյուսվածքներ

Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները:
Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ:
Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ:
Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:
Լրացուցիչ նյութեր՝ Հյուսվածքներ

Գրականության հղումը էջ 98, 99

Հարցեր
1. Ի՞նչ է հյուսվածքը:

Հյուսվածք, բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ։
2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:

գոյացնող,հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ։