Рубрика: Մաթեմատիկա 6, Մաթեմատիկա և երևակայություն

Սովորողների առաջադրած խնդիրներ

1. Գտիր 19-ը չգերազանցող բոլոր պարզ թվերի գումարը։

Աննա Թադևոսյան, Միջին դպրոց

2. Գտիր բոլոր այն եռանիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 4-ի բաժանելիս ստացվում է 1 մնացորդ։

Мой ответ

Սահակյան Էդմոն, Միջին դպրոց

3. Ծառայողի աշխատավարձը հունվարին 200.000 դրամ էր։ Քանի՞ տոկոսով բարձրացրին նրա աշխատավարձը, եթե փետրվարին ստացավ 1,5 անգամ ավել աշխատավարձ։

Мой ответ

Երանոսյան Ալեքսանդր, Միջին դպրոց

4.  Անին 2 և 3 թվանշաններով գրել է մի քանի թվեր, որոնց գումարը հավասար է 2023։ Ամենաքիչը քանի՞ թիվ կարող է գրել Անին։

Բարսեղյան Տիգրան, Միջին դպրոց

5. Չորս ընկերներ միասին գնեցին  ֆուտբոլի գնդակ։ Առաջինը տվեց գնդակի գնի
 1/2 մասը, երկրորդը՝ մնացածի 1/3 մասը, երրորդը՝ մնացածի 1/4 մասը, չորրորդը` մնացած 51 դոլարը: Ի՞նչ արժե գնդակը:

Աննա Թադևոսյան, Միջին դպրոց

6. Հեծանվորդը ժամը մեկին հաստատուն արագությամբ  Ա կետից շարժվեց Բ կետը։ Ժամը երեքին, երբ հեծանվորդը Ա կետից գտնվում էր 24կմ հեռավորության վրա, Բ կետից Ա կետ շարժվեց 44կմ/ժ արագությամբ մոտոցիկլավարը և մեկ ժամ հետո նրանք հանդիպեցին։ Գտեք ԱԲ ճանապարհի երկարությունը։ 

Իվետտա Բաբայան, Միջին դպրոց

7. Դասարանում կա 30 սովորող։ ​​Դասարանի յուրաքանչյուր աղջիկ հավաքեց 3կգ թղթի թափոն, իսկ յուրաքանչյուր տղա՝ 5կգ, ստացան 122կգ թղթի թափոն։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա կա դասարանում:

Զաքարյան Հայկ, Միջին դպրոց

8.  Դասարանի 30 աշակերտներից 17-ը խաղում են շախմատ, 11-ը խաղում են շաշկի, իսկ 7-ը խաղում են և՛ շախմատ և՛ շաշկի: Դասարանի աշակերտներից քանի՞սը չեն խաղում ո՛չ շախմատ, ո՛չ շաշկի։

Մարգարյան Մանե, Միջին դպրոց

9.  A-ն 100-ից փոքր 7-ի բաժանվող թվերի բազմությունն է, իսկ B-ն 100-ից փոքր 5-ի բաժանվող թվերի բազմությունը։ Գտեք A∩B բազմությանն տարրերի քանակը։

Мой ответ

Սյուզի Մելիքյան, Ավագ դպրոց

10. Ուղղանկյան երկու մեծ կողմերի միջնակետերը միացված են ուղղանկյան բոլոր չորս գագաթներին (տես նկարը): Ուղղանկյան մակերեսի ո՞ր մասն է կազմում մոխրագույն պատկերը:

Подпись отсутствует
Рубрика: Մաթեմատիկա 6, Մաթեմատիկա և երևակայություն

Ֆլեշմոբի խնդիրներ

28 կիլոգրամ միրգը տեղավորեցին 2 արկղում 3:4 կշռային հարաբերությամբ: Քանի՞ կիլոգրամ միրգ եղավ յուրաքանչյուր արկղում:

1 արկղում-12

2 արկղում-16

 Տիգրանը աստղանիշերը փոխարինեց թվանշաններով այնպես, որ՝ 𝟖 ∗ 𝟗 < ∗ 𝟏𝟎 < ∗ 𝟎𝟎 ։ Գտեք Տիգրանի գրած թվերի գումարը:

Պատասխան՛17

5 ուղիղներ հատվում են նույն կետում (տես նկարը)։ Գտեք նարնջագույն անկյունների մեծությունների գումարը։

Պատասխան՛180աստիճան

Գրատախտակին մի տողում գրված է 20 հատ 1 թվանշան։ Քանի՞ հատ «+» նշան պետք է դնել նրանց միջև, որ գումարը ստացվի 200։

Պատասխան՛9

Դասարանում սովորող 26 աշակերտի բաժանեցին 90 կոնֆետ: Աղջիկներից յուրաքանչյուրին տվեցին 4 կոնֆետ, իսկ յուրաքանչյուր տղայի` 3 կոնֆետ: Քանի՞ տղա և քանի՞ աղջիկ կար դասարանում:

Рубрика: Մաթեմատիկա 6, Մաթեմատիկա և երևակայություն

Մաթեմատիկա ֆլեշմոբ

 Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը:

30

2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:

1800

3. Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:

33

4.  Մեծ ուղղանկյան պարագիծը 20սմ է: Այդ ուղղանկյան մաս կազմող փոքր ուղղանկյունների պարագծերը համապատասխանաբար 6սմ, 8սմ, 10սմ են: Գտեք մեծ ուղղանկյան մակերեսը:

Подпись отсутствует

9

5. Հայկը երկու քույր ավելի ունի, քան եղբայր: Քույրերը եղբայրներից քանիսո՞վ են ավելի:

1-ով

6. Ժամացույցը մեկ ժամվա ընթացքում կես րոպե առաջ է ընկնում: Այժմ այն ցույց է տալիս 14:57: Ժամը քանի՞սը ցույց կտա ժամացույցը 8 ժամ հետո:

Ժամը 23։01

7.  Որդու տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից: Երբ հայրը 37 տարեկան էր, որդին 3 տարեկան էր: Այժմ քանի՞տարեկան է հայրը:

51 տարեկան

8. Յոթ տետրը միասին 700 դրամով ավելի է երեք տետրի ընդհանուր գնից: Ի՞նչ  արժե մեկ տետրը:

175 դրամ

9.  Մեծ խորանարդի կողը 5 անգամ մեծ է մեկ փոքր խորանարդի կողից: Քանի՞ փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ:

125 փոքր խորանարդ

10. Ամենաշատը քանի ծառ է հնարավոր տնկել 120մ և 70մ կողմերով  ուղղանկյունաձև հողամասում, եթե ծառերը գտնվում են իրարից 5մ հեռավորության վրա:

336 ծառ